Արաբկիրի Սուրբ Խաչ Եկեղեցու երիտմիությունն այցելեց Երևանի N1 տուն-ինտերնատ
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մարտի 18-ին Արաբկիրի Սուրբ Խաչ Եկեղեցու երիտասարդաց միությունը, ուղեկցությամբ Տեր Տիգրանի, հերթական անգամ այցելեց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ: Հանդիպման ընթացքում եիտասարդները Սուրբ Գիրք ընթերցեցին ինտերնատի բնակիչների համար:
Կարևորելով ծերախնամությունը և սերունդների շփումը՝ երիտասարդները ունկնդիր եղան նրանց խնդիրներին և մտահոգություններին: