Քայլ դեպի տուն — 2022
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Քայլ դեպի տուն – 2022» կրթաճանաչողական ծրագրին մասնակցում են նաև Կրասնոդարի երկրամասի տարբեր շրջանների հայկական համայնքների երեխաներ։
Համայնքի կյանքին ակտիվ մասնակցություն ունեցած տասը պատանիներ, մասնավորապես, հայագիտական մարզային օլիմպիադաներում հաղթածներ և մրցանակակիրներ, Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ կրթության վարչության պետ Կարինե Եսայանի ուղեկցությամբ մեկնեցին իրենց պատմական հայրենիքը:
Նշենք, որ «Քայլ դեպի տուն 2022» ծրագրին կմասնակցեն 13-18 տարեկան 120 սփյուռքահայեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից և Վրաստանից։ 13 օրում նրանք կբացահայտեն Հայաստանը, կբարելավեն իրենց մայրենի լեզվի իմացությունը, կսովորեն հայկական երգ ու պար, մշակույթ և պատմություն։
Այս տարի ծրագիրն անցկացվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: