• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Արցախցի եկեղեցասեր երիտասարդները հանդիպեցին Վրթանես Սրբազանին

Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի գլխավորությամբ, հուլիսի 13-ին հանդիպեցին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Հանդիպմանը ներկայացվեցին միության առաքելությունը և նպատակները, ի թիվս որոնց արցախահայ երիտասարդներին ուղղորդելն է դեպի աստվածճանաչողություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին ու ավանդությանը ծանոթացնելը, երիտասարդությանը հուզող խնդիրների վերաբերյալ քրիստոնեական գիտելիքի փոխանցումը, հասարակական տարբեր միջավայրերի ներկայացուցիչներին մոտեցնելը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Վրթանես Սրբազանի օրհնությամբ նախանշվեցին Սուրբ Հակոբ եկեղեցու միության հետագա անելիքները:

Yandex.Metrica