• Абовяна,
  • Пн - Пт
    09:00 - 18:00

«Հայարտունը» հայոց բառ ու բանի թարգման

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ստանձնել է հայորդիների համար հայոց լեզվի անվճար  դասաժամեր   անցկացնելու պարտավորություն, մայրենիի  տարածման համար մշակել և իրականացնել  ուսումնական և  կրթական նախագծեր, ինչպես նաև  այլ  միջոցառումներով նպաստել  հայ մշակույթի և ավանդույթների  զարգացմանը և տարածմանը:

Վիրահայոց թեմի Ս. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Այս երեխաներն ու նույնիսկ մեծահասակներից շատերը մինչ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոն հաճախելը, հայերեն տառ անգամ չեն ճանաչել։ Այժմ նրանք, գրում, կարդում և նույնիսկ արտասանում են հայերեն, ծանոթացել են Հայոց պատմության ու գրականության կարևորագույն դրվագների հետ։ «Հայարտուն» կենտրոնը, բոլոր դժվարություններով հանդերձ, շարունակում է Թբիլիսիում հանդիսանալ Հայոց բառ ու բանի թարգմանը այստեղ ապրող հայերի համար։