Ստեփանակերտի երիտմիության քննարկման թեման «Սիրո օրհներգ»-ն էր
Դեկտեմբերի 7-ին կայացավ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հերթական հանդիպումը:
Օրվա թեման «Սիրո օրհներգ»-ն էր: Հանդիպումը սկսվեց «Հայր մեր» աղոթքով, մինչև բուն թեմային անցնելը երիտասարդաց միության անդամներն ընթերցեցին Ա Կորնթացիների 13-րդ գլուխը:
Թեմայի շուրջ բանախոսեց բրշ. Հրայր սրկ. Հակոբյանը՝ անդրադառնալով սիրո տեսակներին ու դրսևորումներին:
Հանդիպման ընթացքում միության անդամները թեմայի վերաբերյալ տարատեսակ հարցեր հնչեցրին, որոնց շուրջ ծավալվեց հետաքրքրիր ու բովանդակալից քննարկում: